Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 18:52 29-11-2025

Բոլոր ավիաընկերություններին խնդրում եմ Վենեսուելայի օդային տարածքը համարել փակված. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական կայքի իր միկրոբլոգում կոչ է արել բոլոր ավիաընկերություններին Վենեսուելայի վրայով և շրջակայքով օդային տարածքը համարել փակված:

«Բոլոր ավիաընկերություններին, օդաչուներին, թմրանյութերի և մարդկանց առևտրով զբաղվողներին. խնդրում եմ Վենեսուելայի վրայով և շրջակայքով օդային տարածքը համարել լիովին փակված»,-գրել է նա։

Օրեր առաջ Reuters-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին սկսել Վենեսուելայի դեմ գործողությունների նոր փուլ, այդ թվում՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հնարավոր տապալումը։

Վերջին երկու ամիսների ընթացքում ԱՄՆ-ն բազմիցս օգտագործել է ռազմական ուժեր՝ Կարիբյան ծովում ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավակներ ոչնչացնելու համար։ Իշխանությունները պնդում են, որ նման գործողություններ են իրականացվում միջազգային հանցագործության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար։

Սա զգալիորեն սրել է Կարակասի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները: Սպիտակ տունը լիազորել է ԿՀՎ-ին գաղտնի գործողություններ իրականացնել հանրապետությունում՝ Մադուրոյի կառավարությունն անկայունացնելու համար:

Իսկ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել է 50 միլիոն դոլարի պարգևատրման մասին՝ նրա ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար: Ենթադրվում է, որ Վենեսուելայի նախագահն օգտագործում է ահաբեկչական կազմակերպություններ՝ Միացյալ Նահանգներ թմրանյութեր մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել