Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 14:00 28-11-2025

Հղիները պետք է թթվածնային բալոններով շրջեն․ առողջ երեխա ունենալու բարդ ճանապարհը

Արդյո՞ք ավելի է դժվարանալու առողջ երեխա ունենալը, թե՞ դա միայն մտահոգություն է։ Որքանո՞վ է ազդում տարիքը և օդի որակը երեխա ունենալու ռիսկերի վրա։

Oragir.News-ի հետ զրույցում գինեկոլոգ Հռիփսիմե Գրգիգորյանը բացատրում է, թե ինչի պատճառով է դժվարացել առողջ երեխա ունենալը.

«Ստանդարտ մոտեցումն այն է, որ 35 տարեկանից հետո կնոջ հղիության դեպքերը սկսում են նվազել, և որոշ սինդրոմների հավանականությունը մեծանում է, օրինակ՝ Դաունի սինդրոմի դեպքերը։ Բայց դա չի նշանակում, որ 25 տարեկանում ռիսկերը բացակայում են։

35 տարեկանից հետո կնոջ պտղաբերությունը նվազում է. ձվարանների պաշարը սկսում է նվազել, ձվաբջիջների որակը վատանում է, և հղիանալն ավելի դժվար է դառնում։

Գենետիկական նախատրամադրվածությունը ևս կարող է ազդեցություն ունենալ։ Վիրահատություններ, օրինակ՝ ձվարաններից կիստաների հեռացում, նույնպես կարող են պաշարը նվազեցնել։

Հղիության 12-րդ շաբաթից սկսած, կանանց հանձնարարում են գենետիկական և հորմոնալ հետազոտություններ, որպեսզի գնահատեն երեխայի առողջական վիճակը։ Մայրն իրեն կարող է լավ զգալ, բայց երեխայի մոտ կարող են հայտնվել որոշ խնդիրներ, որոնց թվում ամենահաճախ հանդիպողը Դաունի սինդրոմն է»։

Հռիփսիմե Գրգիգորյանը նշում է, որ օդի աղտոտվածությունը նույնպես ազդում է հղիության վրա․

«Աղտոտված օդը համարվում է քաղցկեղածին և կարող է վնասել թոքերին, ինչպես նաև վերարտադրողական համակարգին։ Գեները չեն փոխվում, բայց հղիների համար կարևոր է, թե ինչ պայմաններում է անցնում հղիությունը։ Վատ պայմանները կարող են վնասել երեխայի զարգացմանը»։

Նա խորհուրդ է տալիս դիմակ կրել, քիչ դրսում լինել և եթե հնարավորություն կա, ապա գնալ Երևանից դուրս։

Ընտանեկան բժիշկ և թոքաբան Կարինե Ստեփանյանը Oragir.News-ի հետ զրույցում ընդգծում է, որ օդի աղտոտվածությունը բոլորի վրա է ազդում, բայց հղիները կրկնակի խոցելի են․

«Հղի կանայք կրկնակի խոցելի են, որովհետև իրենք շնչում են ոչ միայն իրենց, այլև` իրենց երեխաների համար: Հղի կանանց մոտ հաճախ նկատվում է անեմիա` հեմոգլոբինի կոնցետրացիայի իջեցում, որն ապահովում է թթվածնի տրանսպորտը։ Հետևաբար՝ օդի որակն ավելի է իջեցնելու թթվածնի քանակը և վատացնելու է երեխային թթվածնով հարստացնելու գործընթացը:Մենք կարող ենք ընտրել ինչ ուտել, բայց օդը` ոչ»:

Տիկին Ստեփանյանը պատմում է, որ իրենք՝ բժիշկներն, ամեն օր հանդիպում են նման դեպքերի.

«Սա հետագայում աղետի է բերելու, մնում է հղի կնոջն ասել, որ թթվածնային բալոններ իրենց հետ ման տան»:

Մանկաբույժ Գայանե Սահակովնան էլ Oragir.News-ի հետ զրույցում նշում է, որ և՛ երեխաների, և՛ մեծահասակների մոտ շատ կարևոր է նյութափոխանակությունը:

«Օդի աղտոտվածությունը փակ շղթա է, որի վատ լինելու պատճառով վատ է նաև մեր սննդի որակը։ Անձրևը կգա, ու վնասակար նյութերով կջրվի բանջարները։ Սա թե երեխաների մոտ, թե մեծահասակների մոտ կհանգեցնի խնդիրների»:

Բժիշկների խոսքից պարզ է դառնում՝ այսօր առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար շատ հոգատարություն ու վերահսկողություն է պահանջվում։ Ցավոք՝ կառավարությունն ու քաղաքապետրանը բավարար ջանքեր չեն գործադրում օդի աղտոտվածության մակարդակն իջեցնելու և ռիսկերը, մասնավորապես հղիների առողջությանն առնչվող վտանգները նվազեցնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել