copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 18:21 26-11-2025

Եթե 2024 թ. նախաձեռնեին Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, այսօր Բագրատ Սրբազանը քաղբանտարկյալ չէր լինի

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եթե, գոնե 2024 թվականի մայիսի 9-ին, երբ Հանրապետության հրապարակում ժողովուրդը կանգնած սպասում էր պատասխանատու որոշումների, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը նախաձեռներ Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց, ապա, այսօր Բագրատ սրբազանը, մեծ հավանականությաբ, ոչ թե քաղբանտարկյալ կլիներ, այլ՝ վարչապետ։ Իրենք դա չեն արել, որովհետև իրենք դա չեն ուզում անել։

Ես չգիտեմ, թե իրենք ինչ են ուզում, բայց իրենց «պայքար»-ի արդյունքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, իսկ իրենց պատգամավոր եղած ողջ ժամանակահատվածում ադրբեջանցիները հարձակվել է ՀՀ երեք մարզերի վրա՝ գրավելով նորանոր տարածքներ, Արցախը շուրջ մեկ տարի գտնվել է շրջափակման մեջ, որից հետո հարկադրաբար հայաթափվել է, Տավուշի մարզից տարածքներ են հանձնվել թշնամուն, Մեղրին հանձնվել է Ադրբեջանին․․․

Հ․Գ․ 2025 թվականի նոյեմբերի 26-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ նվիրված քաղբանտարկյալների խնդրին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում