copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 22:19 24-11-2025

Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը մշակույթի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական և արդյունավետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը՝ համատեղ ծրագրերի իրականացմամբ։

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում Շվեյցարիայի հետ համագործակցությունը՝ մասնավորապես ընդգծելով «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի արդյունքները, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացումը։

Նշվել է, որ ՄԱՎԵՏԱ ծրագրի առաջին հիմնական փուլն արդեն ավարտվել է, երկրորդ փուլը կմեկնարկի 2026 թվականից։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ինստիտուցիոնալ մակարդակով ներդնելու նպատակով նախատեսվում է ստեղծել նոր մարմին, որի գործունեությունը միջազգային համագործակցության ընդլայնում է ենթադրում։ Այս ուղղությամբ համագործակցության զարգացումը, ըստ նախարարի, կարևոր է ոլորտի զարգացման համար։

Դեսպան Անդրեա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի հետ գործընկերության հետագա խորացման կարևորությունը։

Կողմերը կարևորել են նաև համագործակցությունը մշակույթի ոլորտում։ Նախարարը դեսպանին հրավիրել է՝ մասնակցելու նոյեմբերի 27–28-ին Երևանում անցկացվելիք «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովին՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։ ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Շվեյցարիայի դեսպանության դերակատարությունը Հայաստանում իրականացվող ֆրանկոֆոնիայի գործընթացների համակարգման գործում։ Կողմերը քննարկել են 2027 թ․ Հայաստանում սպասվող Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցերը, ինչպես նաև ֆրանկոֆոն արժեքների հանրահռչակման ու ֆրանսերենի տարածմանն ուղղված համագործակցության հնարավորությունները։

Նախարարը ներկայացրել է նաև երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծումը։ Նրա խոսքով՝ այս կենտրոններում իրականացվում են ծրագրեր, որոնք նպաստում են երիտասարդների անձնային զարգացմանը, սոցիալական ներառմանը, ակտիվ քաղաքացիության ձևավորմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության ոլորտում համատեղ հետազոտությունների իրականացմանը, Շվեյցարիայի և Հայաստանի համալսարանների միջև ակադեմիական համագործակցության ընդլայնմանը, փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը

Ձեզ գուցե հետաքրքրի