Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 22:21 23-11-2025

Ճամբարակ-Թթուջուր հատվածում կանխվել է կրակի տարածումը դեպի Տավուշի մարզ․ shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկներ, այդ թվում՝ Ճամբարակի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Մարտունու, Վարդենիսի և Երևանից ժամանած հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, կամավորներ ու Ճամբարակի, Սևանի համայնքապետարանների աշխատակիցներ մեծ դժվարությամբ պայքարում են Ճամբարակ-Թթուջուր հատվածում առաջացած խոշոր կրակի դեմ։

Երեկվանից հրդեհի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցալյանը, փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Արսեն Մկրտչյանը և Արթուր Վարդանյանը, ովքեր մինչև այս պահը շարունակում են աշխատանքները։

Գերլարված են աշխատում ու անգամ կրակի օջախներին, որոնց մեծ մասը արդեն հաջողվել է վերցնել իրենց վերահսկողության տակ, մոտենում են ոտքով, կտրել անցնելով մոտ 7-8 կմ ճանապարհ, քանի որ այդ հատվածներում հրշեջ-ավտոմեքենայի երթևեկելը ոչ միայն դժվարանցանելի է, այլ անանցանելի։

Այս պահին տեղում աշխատանքները դարձյալ ղեկավարում է ՓԾ տնօրեն Կ․ Ցուցուլյանը և հրշեջները շարունակում են թաքնված օջախների հայտնաբերման աշխատանքները։ Լարված են աշխատում նաև ՓԾ «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատորները, քանի որ զանգերը չի դադարում։ ՓԾ տնօրենի որոշմամբ նաև ստեղծվել է շտաբ և այդ աշխատանքները ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալներ Ա․ Մկրտչյանը, Տ․ Պտրոսյանը և Ա․ Վարդանյանը։

Հրշեջներին, կամավորներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի Տավուշի մարզ, չնայած այդ ամենին այդ մարզում նույնպես հրշեջները հերթապահություն են իրականացնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել