copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 23:52 21-11-2025

Սառնակունք գյուղում այրվել է մոտ 2000 հակ անասնակեր

Նոյեմբերի 21-ին, ժամը 14:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնակունք գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:37-ին, մարվել՝ 22:03-ին: Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր:

Ամենից շատ դիտված