Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 18:00 21-11-2025

Սաղ քաղաքական գործիչները թակարդն են գցում ժողովրդին․դրանց պետք է հեռացնել ՀՀ-ից, քոքը կտրել․ հարցում

Նախօրեին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանյանը ասաց, որ մարդիկ արդեն զզվել են ներկա և նախկին բանավեճերից։

«Իմ կարծիքով՝ 2026թ. խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն հետևյալի դրսևորումը՝ նախորդող շրջանի քաղաքական էլիտայի բոլոր այն ներկայացուցիչները, որ ՀՀ-ն առաջնորդել են դեպի թակարդ ու պահել թակարդում, պետք է դուրս մղվեն ու այլևս քաղաքական դաշտում տեղ չունենան»,- հավելելով, որ համոզված է դրանում։
«Մարդիկ արդեն զզվել են ներկա և նախկին բանավեճերից, և այդ խոսակցությունները հաճախ դուրս են գալիս քաղաքական բարեկրթության տրամաբանությունից․․»,- ասաց Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով քաղաքական գործիչներից ո՞վ է թակարդը գցում ժողովրդին»։

Հարցվածներից մեծ մասը նշեց, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ թակարդն են գցում ժողովրդին, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։
«Բոլորը և՛ ներկաները, և՛ նախկինները։ Նրանք բոլորը մեկը մյուսի շարունակությունն են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բացառապես բոլոր քաղաքական գործիչները։
«Երևի բոլորը, բացառություն չկա։ Բոլոր քաղաքական գործիչներին պետք ա հեռացնել էկրաններից, ֆեյսբուքներից, այլ նաև Հայաստանից։ Քոքները կտրվի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ընդդիմությունն է թակարդը գցում ժողովրդին։
«Ինձ թվում է ընդդիմությունը։ Որ ասեմ շատ եմ հետևում սուտ կլինի,բայց ինչքան հետևում եմ էդպես եմ գտնում»,- ասաց նա։

«Սաղ էլ քցում են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից