Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 15:46 21-11-2025

Տաքսու վարորդը «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևանի «Ալեքսանդրա» հյուրանոց տեղափոխելու համար օտարերկրացուց 100 եվրո է վերցրել. shamshyan.com

Նոյեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ալեքսանդրա» հյուրանոցի բնակիչ, Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Իրինա Լիվիա Վիկտորի Նիցուին «Զվարթնոց» օդնավակայանից մինչև հյուրանոց տեղափոխելու համար՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խաբեությամբ պահանջել և ստացել է 100 եվրո։

Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 45-ամյա Վահագն Մ․-ն։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից