copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:12 21-11-2025

Երևանը Չինաստանում 45 նոր տրոլեյբուս է գնել

Երևանի քաղաքապետարանը Չինաստանից 45 նոր տրոլեյբուս է գնել, Sputnik Արմենիան ծանոթացել է պայմանագրին։ Յուրաքանչյուր մեքենայի արժեքը 96 մլն դրամ է, պայմանագրի ընդհանուր արժեքը` մոտ 4,3 մլրդ դրամ։

Ըստ պայմանագրի` տրոլեյբուսները պետք է տեղավորեն առնվազն 85 մարդ, նստատեղերի քանակը` 25+3: Դրանք պետք է հագեցած լինեն ծալովի թեքահարթակներով` անվասայլակներով մարդկանց համար:

Քաղաքապետարանում ավելի վաղ հայտարարել էին, որ տրոլեյբուսների նոր խմբաքանակը կփոխարինի 30 «ԼիԱԶ» մակնիշի տրոլեյբուսներին, որոնք շահագործվում են արդեն շուրջ 20 տարի: Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կշահագործվի 75 նոր տրոլեյբուս։

Սեպտեմբերին կառավարությունը մոտ 2 մլրդ 138 մլն դրամ է հատկացրել նոր տրոլեյբուսների և Երևանի բարձրահարկ շենքերի համար նոր վերելակների ձեռքբերման համար կանխավճարի համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը