copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:18 20-11-2025

Մովսես Շարբաթյանի կալանքը երկարացվեց ևս 3 ամսով

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորված Մովսես Շարբաթյանի պաշտպանն դատարանում հայտարարեց, որ երկար խոսելու անհրաժեշտություն չկա, քանի որ դատավորն արդեն իր որոշումն ունի։

Իր ելույթում Շարբաթյանը շինծու որակեց իր դեմ հարուցված գործը և ընդգծեց, որ որևէ մտադրություն չունի փախուստի դիմելու։

Այնուամենայնիվ, դատարանը որոշեց նրա կալանքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև 2026 թվականի փետրվարի 25-ը։