copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 19:48 19-11-2025

ՀԷՑ-ը շարունակելու է բնականոն գործունեությունը մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցման ավարտը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ի նիստում որոշել էր դադարեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության՝ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան։

Այս մասին նշվում է «ՀԷՑ» ՓԲԸ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:

«Համաձայն գործող իրավակարգավորումների՝ մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը, ընկերությունը՝ գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո, շարունակելու է իր բնականոն գործունեությունը՝ իրականացնելով էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով վերապահված գործառույթները և ապահովելով դրանց շրջանակում նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը, այդ թվում ստանձնված պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարումը»:

Մասնավորապես՝ վերոգրյալի համատեքստում, բացի ընկերության ունեցած պարտավորությունների ընթացիկ մարումներից, ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո իրականացվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում:

Հիմք ընդունելով ընկերության ֆինանսական վիճակը՝ աներկբա է, որ ընկերությունն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի և կատարողական ակտերի»,- նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ