copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 18:14 19-11-2025

Մի՛ հուսահատվեք, մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը դրական արդյունքի է հասել. Սամվել Կարապետյանի ուղերձը

Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:

Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։

Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։

Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։

Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:

Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել