copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:45 18-11-2025

Կաթողիկոսի դեմ արշավի մեկնարկը նախատեսվում է Վաղարշապետի քաղաքապետի երդմնակալության օրը․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականների շրջանում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` Վաղարշապատի ընտրությունների արդյունքները մի այլ կարգի դրայվ է հաղորդել Փաշինյան Նիկոլին:

Վերջինս ընտրությունների ամփոփման գիշերը անձամբ է զանգահարել ՏԿԵ նախարարին ու ասել, որ չէր սպասում, բայց հիացած է իր ներդրած ուժերերով:

Ավելին, ըստ նույն լուրերի, ՏԿԵ նախարարը շուտով էլ ավելի բարձր պաշտոնի կգնա, իսկ Կաթողիկոսի դեմ արշավի գործնական մեկնարկը նախատեսվում է Վաղարշապետի քաղաքապետի երդմնակալության օրը: