Ներքին Նրանց կարծիքով 8 ամիս առաջ - 20:30 15-11-2025

Ատելությունը հասարակության մեջ կմնա մինչև որ Փաշինյանը կմտնի գետնի տակ․ հարցում

Ներկայումս մեր հասարակությունում շատ ցայտուն է արտահայտված ներհասարակական ատելությունը, որ դարձել է ոչ միայն սոցիալական, այլև անվտանգության խնդիր։

Ներհասարակական ատելության հաղթահարումը պահանջում է համալիր մոտեցում՝ կրթական, հոգեբանական, իրավական, մշակութային և հանրային քաղաքականության մակարդակներում։ Միայն համակարգված և երկարաժամկետ քայլերով հնարավոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ անհատները զգում են իրենց ներգրավված, պաշտպանված և համերաշխ հասարակության մաս։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ պետք է անել ներհասարակական ատելությունը հաղթահարելու համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հեռացումը կնպատի ներհասարակական ատելության հաղթահարմանը, որոշներն էլ ասացին, որ բարություն է անհրաժեշտ։

«Բարություն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կա, ատելությունը կմնա։

«Ատելությունը կմնա մինչև որ Փաշինյանը կմտնի գետնի տակ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ եթե ժողովուրդը շատ փող ունենա, այդ խնդիրը չի լինի։

«Ժողովրդին որ ավելի շատ փող տան, երևի ավելի բարի կլինեն, մենակ էդ։ Ինձ թվում ա էդ ա պատճառը, որ մեր ժողովուրդը բարություն չունեն»,- ասաց նա։

«Երևի հեռացնել մեր ղեկավարին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել