copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:46 15-11-2025

Երևանում 8-րդ համարի ավտոբուսի վարորդը ուղեվարձը չվճարելու համար հարվածներ է հասցրել ուղևորին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նարարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հոկտեմբերի 22-ին ժամը 23։00-ի սահմաններում Հալաբյան–Արզումանյան փողոցների խաչմերուկում թիվ 8 համարի ավտոբուսի վարորդը ուղեվարձը չվճարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել Երևանի բնակիչ 56-ամյա Հովհաննես Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ ավտոբուսը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գեղամ Հ․-ն, ով աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որպես վարորդ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված