copy image url
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 14:15 15-11-2025

Մարդը կորցնում է ուժը միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է ինքն իրենից, իսկ ես հրաժարվելու ոչինչ չունեմ

Ես գրում եմ այս տողերը այն համոզմամբ, որ ոչ մի իրավիճակ չի կարող կտրել մարդու կապը իր ճանապարհի, իր արմատների ու իր նպատակի հետ։ Մարդը կորցնում է ուժը միայն այն ժամանակ, երբ հրաժարվում է ինքն իրենից։ Իսկ ես հրաժարվելու ոչինչ չունեմ։ Իմ հավատը, իմ ուղին, իմ սկզբունքները ձևավորվել են տարիներով, փորձություններով ու մարդկանց հանդեպ պատասխանատվությամբ, որից երբեք չեմ խուսափել։ Այս մասին Նուբարաշեն ՔԿ-ից գրել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

«Օրերը գալիս ու անցնում են, բայց յուրաքանչյուր օրը ինձ նոր բան է հիշեցնում. պայքարն արտաքին դաշտում չէ միայն։ Ամենակարևոր պայքարը մարդու ներսում է՝ իր համոզմունքի, իր ազնվության, իր սկզբունքի հետ։ Եվ ես այդ ներքին պայքարը հաղթում եմ ամեն փաստարկով, ամեն մտքով, ամեն գրած տողով։ Մարդու ամրությունն այդպես է կառուցվում՝ ոչ բարձրաձայն հայտարարություններով, այլ խաղաղ, բայց անսասան համոզմունքով, որ ճիշտ ճանապարհը չի փոխվում իրավիճակով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել