Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:10 14-11-2025

«Նայեք, աղջիկներ ջան». Լենուշը՝ Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքին

Համացանցից հայտնի Լենուշը մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ արդեն 4-րդ անգամ անցկացվող ավանդական բարեգործական ընթրիքին, որը տեղի է ունեցել «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում:

Ընթրիքին մասնակցել են 44 հաջողակ գործարարներ և մշակութային, սոցիալական ու կրթական ոլորտների ներկայացուցիչներ: Համացանցում Լենուշը քննադատությունների թիրախ է դարձել՝ նկատելով, որ որոշ մարդիկ ծրագրին մասնակցությունը քաղաքական կապերի ստեղծման հետ են կապում:

Ի պատասխան, Լենուշի մայրը՝ Զառան, համացանցում շեշտել է. «Ես միշտ հավատացել եմ, որ բարությունն ու նպատակը չեն չափվում քաղաքականությամբ։ Ես մասնակցել եմ ու շարունակելու եմ ունենալ մասնակցություն այն նախաձեռնություններին, որտեղ կա լույս, սեր և մարդկանց օգնելու մղում։ Ես երբեք չեմ գործել շահի համար։ Ամեն ինչ, ինչ անում եմ, անում եմ գաղափարի, հավատքի և մաքուր սրտի առաջնորդությամբ։ Աստված տեսնում է յուրաքանչյուրի սրտի ճշմարտությունը»:

Զառան ավելացրել է նաև, որ իր համար կարևորագույն բարեփոխումը տնտեսական ազատականացումն է՝ հարկային համակարգի պարզեցմամբ և բիզնես միջավայրի թափանցիկությամբ, ինչը խթանում է արդար մրցակցությունը և հնարավորություն է տալիս յուրաքանչյուր քաղաքացու իր աշխատանքով զարգանալ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել