Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 16:40 12-11-2025

Երջանկություն և հեքիաթներ էիք խոստանում, չեք կատարել կառավարության ծրագիրը, սա ձեր վերջին բյուջեն է

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը, այսինքն այս բյուջեն այս կառավարության վերջին բյուջեն է, որը ներկայացվում է Ազգային ժողովում: Այլևս արձանագրված փաստ է, սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող առանցքային խոստումներ կատարված չեն, բայց երկար քննարկում ենք, դեռ դրան անդրադարձ չկա, բացատրություն չկա: Հակառակը, ներկայացնում եմ, որ իրավիճակը այնքան լավ է, մաքսիմալ լավ է, որ դրանից մի քիչ էլ եթե լավ լինի, փորձանքի կգանք: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Սոցիալական խոստումները վերաբերում են կենսաթոշակառուներին, նպաստառուներին, աշխատող աղքատներին, որոնց թիվն ի դեպ աղքատ աշխատողների մեջ գրեթե 25% է, նաև աղքատներին և ծայրեղ աղքատներին: Գալով իշխանության խոստումներին, ասեմ, որ խոստացել էին աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, ի վերջո համատարած երջանկություն և այլ հեքիաթներ: Սա ասել էին գալով իշխանության: Իսկ կառավարության ծրագրի այս վերջին 21-26 թվականների ծրագրով էլ խոստացել էին շատ պարզ, չափելի բաներ, որ մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա պարենային զամբյուղի արժեքին հավասար: Միջին կենսաթոշակի չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին հավասար: Պարոն Թորոսյան, որ գաք, կասեք նաև, որ նվազագույն աշխատավարձը պիտի դարձնեիք 85 000 դրամ: Նախ արձանագրենք 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 2025 թվականի առաջին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսեկան արժեքը աճել է շուրջ 17 000 դրամով: Իհարկե, մի քանի ամիս առաջ ավելի շատ էր աճը, բայց այսօր հարցրեցի Կենտրոնական բանկի նախագահին, խեղճ մարդը չկարողացավ պատասխանել, ասաց՝ կխորհրդակցեմ, կպատասխանեմ՝ այդ ոնց է, որ գներն աճում են, բայց նվազագույն զամբյուղի արժեքը նվազում է»,- նշեց պատգամավորը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան