Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 16:17 12-11-2025

Գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որն ԱԱԾ տնօրեն էր. Անդրանիկ Քոչարյան

«Այո՛, գաղտնալսումներ ոչ միայն անում ա Ազգային անվտանգությունը, բայց դուք տեսաք, որ գաղտնալսում արեցին նաև պարոն Վանեցյանին, որն ԱԱԾ տնօրեն էր: Դժվար թե պարոն Վանեցյանն ինքն իրեն գաղտնալսեր»,- ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի դիտարկմանը, ըստ որի՝ գաղտնալսումները երբեմն արվում են ո՛չ օրենքները պահպանելով:

«Երբ պարոն Վանեցյանն էլ ԱԱԾ տնօրենի պաշտոնը չէր զբաղեցնում, ես իրեն հարց եմ տվել: Ինքն ասաց, որ մենք բացահայտել ենք, ես ասել եմ՝ էդ դեպքում ասա անուն: Ինչ-որ սխեմաներ ասեցին՝ ինչ-որ դրսից, ներսից և այլն, բայց դա բավարար չէր. պարոն Վանեցյանին պետք ա Գլխավոր դատախազությունն ավելի հստակ հարցեր տար և ասեր՝ որտեղի՞ց ձեզ տեղեկություն, թե ձեզ ով ա գաղտնալսել: Գաղտնալսել ԱԱԾ տնօրենին, դա նշանակում ա՝ գաղտնալսել պետական բոլոր կառույցներին, որն անթույլատրելի է»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել