copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 20:45 11-11-2025

Թուրքական ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ առանց ազդանշան տալու․ նոր մանրամասներ ավիավթարից

Վրաստանի սահմանին կործանված թուրքական «C-130» ռազմական ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ առանց աղետի մասին ազդանշան տալու։

Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով «Սակաերոնավիգացիա»-ին։

Ըստ առկա տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող թուրք զինվորականները զոհվել են։

Ինքնաթիռը կործանվել է լեռներում, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար վրացական կողմը ուղարկել է «Airbus Helicopters H125» փրկարարական ուղղաթիռը, քանի որ այլ եղանակով հնարավոր չէ մոտենալ կործանման վայրին։

Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, թուրքական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղի համայնքի տարածքում՝ Ադրբեջանի հետ պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռն Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ Թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում