Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 6 ամիս առաջ - 07:47 11-11-2025

Նոյեմբերի 13-ը կարող է վճռորոշ լինել. կկայանա Բագրատ Սրբազանի և 17 համակիրների գործով հերթական դատական նիստը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 13-ին կանցկացվի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գործով կալանավորված 18 անձանց կալանքի վերաբերյալ դատական նիստը, որը կնախագահի դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Գործը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ բոլոր 18 քաղաքացիներն էլ կալանավորվել են նույն գործի շրջանակում, նույն օրերին, եւ քննության փուլում նրանց վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն միաժամանակ։ Սա ենթադրում է, որ դատարանը կանդրադառնա ազատման կամ կալանքի երկարաձգման բոլոր միջնորդություններին։

Դատական նիստի ընթացքը դիտարկվելու է որպես հավասար մոտեցման եւ արդար դատաքննության փորձաքար, քանի որ պաշտպանական կողմը բազմիցս նշել է՝ գործի նյութերում առկա են անհամաչափ կամ չապացուցված մեղադրանքներ, հնարովի ձայնագրություններ, իսկ մեղադրող կողմը պնդում է՝ բոլոր անձինք ներգրավված են եղել միեւնույն գործողությունների շղթայում։

Այս գործը մամուլում հայտնի դարձավ որպես «Բագրատ Սրբազանի 18 անմեղների» պատմություն, քանի որ նրանց հարազատներն ու աջակիցները պնդում են՝ կալանքը կիրառվել է առանց բավարար հիմքերի։
Նոյեմբերի 13-ի նիստը փաստացի կարող է դառնալ վճռորոշ փուլ՝ հասկանալու՝ արդյոք դատական համակարգը կգնա՞ համաչափ եւ անկախ որոշումների ճանապարհով»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից