copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 19:18 10-11-2025

Տեղեկությունը, թե իբր դադարեցվել է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը, բացարձակ սուտ է. Իվետա Տոնոյան

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Որոշ անբարեխիղճ լրատվամիջոցներ ակտիվորեն սկսել են տարածել ապատեղեկատվություն այն մասին, թե իբր դադարեցվել է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը։ Նախ ասեմ, որ տեղեկատվությունն իրականության հետ որևէ աղերս չունի և բացարձակ սուտ է:

Հատիսի գագաթին աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունն ընթանում է լայն թափով, իսկ յուրաքանչյուր օր հարյուրավոր կամավորներ մասնակցում են շինարարական աշխատանքներին։

Երկրորդ, այս ծավալի և այս մասշաբի որևէ շինարարություն, որևէ երկրում չի կարող իրականացվել առանց պատկան մարմինների, պետական գերատեսչությունների համապատասխան շինթույլտվությունների և այս դեպքում ևս շինարարությունն իրականացվում է առկա բոլոր շինթույլտվությունների պայմաններում։

Եվ երրորդ, առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ որ դիվիդենտներ քաղել թեմայի շահարկումից։

Իսկ բարեխիղճ ու պրոֆեսիոնալ բոլոր լրատվամիջոցներին ու իմ լրագրող գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության ընթացքի լուսաբանման գործում ցուցաբերած աջակցության համար։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան