Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 18:20 10-11-2025

Աննախադեպ երաշտ՝ Իրանում. բնակիչներին կոչ են անում ջրի պաշարներ կուտակել

Իրանում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում աննախադեպ երաշտ է․ ռեկորդային ցածր տեղումների պատճառով ջրամբարները գրեթե դատարկ են, իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին ջրի պաշարներ կուտակել։
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը կարող է տարհանվել, եթե մոտ ապագայում անձրևներ չլինեն։

Երեկ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ բնակչության թվով երկրորդ քաղաքը՝ հյուսիսարևելյան Մաշհադը սնուցող ամբարտակներում երեք տոկոսից էլ քիչ ջուր է մնացել։

Մայրաքաղաքում ևս խմելու ջուր մատակարարող հինգ խոշոր ջրամբարներից մեկը դատարկ է, մյուսը՝ հզորության ութ տոկոսից պակաս, ասում են պաշտոնյաները։

Այս հայտարարությունները բողոքի ալիք են բարձրացրել երկրում։ Ռեֆորմիստական «Էթեմադ» թերթը պնդել է, թե ճգնաժամը սկսվել է «կարևոր հաստատություններում անորակ կառավարիչների նշանակման պատճառով»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ