copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 22:24 10-11-2025

Սոցհարցում Թուրքիայում. ԱԶԿ-ն պարտվում է, իսկ Էրդողանը դժվար կացության մեջ է

Թուրքիայում գործող «Gündemar Araştırma» հետազոտական ընկերությունը հնարավոր ընտրությունների վերաբերյալ սոցհարցում է իրականացրել:

Հոկտեմբերին անցկացված սոցհարցման մասնակիցներին ուղղվել է հետևյալ հարցը՝ «Եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք»։ Պատասխանների արդյունքներից պարազ է դարձել, որ Թուրքիայում իշխող կուսակցությունը զիջող դիրքերում է հայտնվել: Ըստ այդմ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին պատասխանել է մասնակիցների 29.09%-ը, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) օգտին՝ 35.25%-ը:

Սոցհարցման շրջանակներում անդրադարձ է արվել նաև Թուրքիայի նախագահական ընտրություններում հնարավոր 2-րդ փուլի անցկացմանը: Այս հարցում էլ «ԱԶԿ»-ի առաջնորդ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է ցածր ցուցանիշներ հավաքել՝ զիջելով «ԺՀԿ»-ական հնարավոր մրցակիցներին:

Հատկապես ընդգծվում է, որ բացի կալանավորված Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուից և «ԺՀԿ» առաջնորդ Օզգյուր Օզելից Էրդողանը զիջում է նույնիսկ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին:

Սոցհարցման մասնակիցների 60.34%-ն Էրդողանի և Յավաշի միջև ընտրելու պարագայում նախապատվությունը տվել է Յավաշին, 53.40%-ն Էրդողանի և Օզելի դեպքում՝ Օզելին, իսկ 57.97%-ն Էրդողանի և Իմամօղլուի դեպքում՝ Իմամօղլուին:
Թուրքական ընդդիմադիր մամուլում ընդգծվում է, որ Էրդողանը դժվար կացության մեջ է ու արդեն էական էլ չէ, թե ով կլինի նրա մրցակիցը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ