copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 18:41 07-11-2025

Միայն KFC-ն է փակվել․ չնայած ուժեղ ծխին՝ Կոմիտասի Yerevan City-ն աշխատում է

Oragir.News-ը ահազանգ է ստացել Կոմիտասի բնակիչներից, ովքեր հայտնել են, որ երեկվա հրդեհից հետո դադարեցվել է տեղի KFC-ի գործունեությունը, սակայն հրդեհի բռնկման աղբյուր հանդիսացող սիթին շարունակում է աշխատել։ Ըստ բնակիչների՝ տարածքից եկող հոտի պատճառով նրանք չեն կարողանում մուտք գործել տարածք և առևտրային հաստատություն այցելել, չնայած դրան սիթին, շարունակում է աշխատել:

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանը պարզաբանեց իրավիճակը։

«Մեր իրավասության դաշտում մտնում է միայն տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտը։ Հոկտեմբերի 28-ին ստուգումներ ենք անցկացրել Կոմիտասի Սիթիում և հայտնաբերել խախտումներ։ Այդ հիմքով հարուցվել է վարչական վարույթ, և նոյեմբերի 11-ին նշանակված են լսումներ տնտեսվարողի մասնակցությամբ՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար»,- ասաց նա:

Զոհրաբյանն ընդգծեց, որ եթե հրդեհի հետևանքով ծագած խնդիրները ազդում են առողջության կամ աշխատանքի ոլորտի վրա, դրանք պետք է դիտարկեն համապատասխան տեսչական մարմինները՝ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը. «Մեր աշխատանքը հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 11-ը եղել է միայն տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում։ Բացի Կոմիտասի Սիթիից, նման ստուգումներ կատարվել են նաև 6 այլ հասցեներում՝ նույն ՍՊ ընկերության սուպերմարկետների վրա»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է