copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 10:12 07-11-2025

Գլխավոր դատախազը հանդիպել է Իտալիայի գլխավոր զինվորական դատախազին. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, որպես Հայաստանում 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության արդյունք, կարևորել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

«Զինվորական դատախազության արդյունավետ աշխատանքը բացառիկ նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում: Մենք միջոցներ ենք ձեռնարկում զինվորական դատախազների հմտությունների ամրապնդման և կատարելագործման ուղղությամբ: Պարբերաբար վերապատրաստման դասընթացներ ենք իրականացնում Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում) հոդվածների, ինչպես նաև 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների շուրջ: Այս հոդվածներով ամրագրված իրավունքների արդյունավետ պաշտպանությունն առավելապես կարևոր է զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման տեսանկյունից», - նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել կառուցողական մասնագիտական երկխոսություններն ու զինվորական դատախազների մասնագիտական փոխգործակցությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ զինվորական արդարադատության և կարգապահության, զինվորական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման առանձնահատկությունները:

Աննա Վարդապետյանը նաև շնորհակալություն է հայտնել Իտալիայի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ներգրավվելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցություն ուղղությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի