copy image url
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 13:10 06-11-2025

Ի՞նչ է նշանակում՝ պապուս երազանքն էր այս հողը, թող մյուսն էլ ասի՝ իմն էլ պապուս պապի երազանքն է. Փաշինյան

Կառավարության նիստում քննարկվել է գույքի գնահատման օրենքում փոփոխությունների անհրաժեշտությունը, որի նպատակն է ապահովել ավելի թափանցիկ գործարկում և բացառել հնարավոր հակակոռուպցիոն ռիսկեր։

«Մենք հիմա օրենքի նախագիծ ենք շրջանառում և պարտավորվել ենք երկրորդ վեցամսյա հաշվետվությունների շրջանակում ներկայացնել գնահատման օրենքի փոփոխություն։ Որտե՞ղ ենք պարտավորվել»,– նիստի ընթացքում ասել էԿադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ ընդգծելով, որ համապատասխան գործընթացը նախատեսված է կառավարության կատարողականի հաշվետվությունների մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիրը վերաբերում է ինչպես թափանցիկությանը, այնպես էլ շուկայական արդար գնագոյացմանը. «Եթե կողքի հողը մասնավորը մասնավորին վաճառում է, օրինակ, մեկ միլիոն դոլարով, իսկ նույն չափով պետական կամ համայնքային հողը վաճառվում է 100 հազար դոլարով, սա արդեն սխալ շուկայական իրավիճակ է։ Մենք այդ խնդիրը պետք է լուծենք»,– ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ շուկայական արժեքների գնահատման մեխանիզմները պետք է արդիականացվեն։ Քննարկման ընթացքում բարձրացվել է նաև աճուրդներում հակամրցակցային իրավիճակների ձևավորման խնդիրը։

Թովմասյանի խոսքով՝ հատկապես փոքր համայնքներում, երբ հայտնի է դառնում աճուրդի մասնակիցների կազմը, հաճախ տեղի են ունենում խնդրանքներ և նույնիսկ ճնշումներ որոշ մասնակիցների նկատմամբ՝ նրանց հայտերը հետ կանչելու նպատակով։ «Պետք է հասկանանք, արդյոք օրենքով մենք այս խնդիրը լուծում ենք»,- նշել է նա։

Փաշինյանը արձագանքել է, որ խնդրանքները ինքնին չեն կարող արգելվել օրենքով. «Մարդը ուզում է հող առնել, մյուսն էլ կարող է իրեն ասել՝ մի արա։ Մենք չեմ կարող խնդրվելը քրեականացնել։ Եթե մարդը ուզում է հող ունենալ, պետք է կարողանա նաև «ոչ» ասել։

Թափանցիկությունը խնդիր չէ, թափանցիկությունը պետք է լինի»,- ասել է նա։

«Դու էլ իրան խնդրի, ասա, չէ, ես էլ քեզ եմ խնդրում, իմն էլ պապու պապու երազանքն ա եղել, կամ էլ իմ էլ թոռանս երազանքն ա, էդ էդ էդ ի՞նչ բան ա, որ այսինքն էլի ճեղքեր ենք թողնում ինչ-որ բանով, որ չերևա ով ա առել, ոչ պիտի երևա ով ա առել, և եթե մարդը ուզում ա հող ունենա, պիտի խնդրանքին ոչ ասելու ուժ էլ ունենա, եթե չի, ուրեմն ինքը չի կարա հող ունենա»,- հավելել է Փաշինյանը:

Սակայն մի շարք նախարարներ նշել են, որ փոքր համայնքներում երբեմն խնդրանքները կարող են վերածվել ճնշումների, և քաղաքացիները չեն ցանկանում հայտնվել հակամարտության մեջ։

Արձանագրվել է, որ խնդիրը պահանջում է խորքային մասնագիտական դիտարկում:

Քննարկվել են նաև աճուրդների անցկացման նոր էլեկտրոնային ձևաչափեր, որոնք կնպաստեն մարդկային միջամտության նվազեցմանը։ Թովմասյանը նշել է, որ ամբողջությամբ էլեկտրոնային, արագ ընթացակարգով գործող աճուրդային հարթակները կարող են լուծել մի շարք խնդիրներ։

Փաշինյանը ևս անդրադարձել է գաղտնի և բաց աճուրդների տարբերակների համեմատությանը. «Կան երկրներ, որտեղ բիդինգը գաղտնի է, որպեսզի կազմակերպիչը չունենա կապի հնարավորություն մասնակիցների հետ։ Բոլոր տարբերակները պետք է փորձագիտական մակարդակում գնահատվեն։ Կարևորը՝ թափանցիկության հետևում չծնվեն այլ ոչ ցանկալի գործընթացներ»,- նշել է նա։

Քննարկումից հետո հարցը դրվել է քվեարկության, և որոշումն ընդունվել է միաձայն։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան