copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 21:49 06-11-2025

Ներկայացվել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարությանը ներկայացվել է Հայաստան–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Ծրագրով նախատեսված են մի շարք առանցքային գործողություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության և իրավահավասարության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, քրեական վարույթներով իրավական օգնության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի բարելավման և այլ ոլորտներում։

Տիկին Կարապետյանը ընդգծել է՝ արդեն իսկ իրականացվում են բարեփոխումներ սահմանված ուղղություններով,նախարարությունը պատրաստ է ապահովել ծրագրով նախատեսված գործողությունների լիարժեք և արագ իրականացումը՝ սերտ համագործակցությամբ գործընկեր կառույցների և Եվրոպական միության հետ։

Յոհաննես Լուխներն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հանձնառությունը բարեփոխումների իրականացման հարցում։

Գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստան են ժամանելու փորձագիտական խմբեր՝ գնահատելու իրականացվող քայլերի ընթացքը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում