Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 7 ամիս առաջ - 18:00 06-11-2025

Ադրբեջանով ցորեն բերելով` հացը չի էժանանա․ ամեն ինչն հիմա թանկ է, երբեք չի էժանանում․ հարցում

Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, հայտնել է ՀՀ կառավարությունը:

«Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ», - նշված է կառավարության հաղորդագրության մեջ։

Այս ամենի ֆոնին ՔՊ-ական պատգամավորներն ու նախարարները միմյանց հերթ չտալով մեկնաբանություններում գրել են նույն տեքստը, նշելով, որ հացի գինը կէժանանա Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն բերելու դեպքում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանով ցորեն բերելու դեպքում հացը կէժանանա։ Տեսե՞լ եք, որ Հայաստանում երբևէ որևէ բան էժանանա»։

Հարցվածների մի մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ նշեց, որ Հայաստանում երբեք ոչինչ չի էժանանում։

«Չեմ կարծում իրանց ձեռն ա կուզեն կէժանացնեն, չեն ուզի չեն էժանացնի։ Ամեն ինչն ա հիմա թանկ, ավելի շատ թանկանում ա, քան էժանանում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի պատկերացնում դա։
«Չգիտեմ, չեմ պատկերացնում։ մի բան գիտեմ, որ Ադրբեջանը հզոր ա, Հայաստանը մի քիչ խեղճ ա ավելի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ անկանխատեսելի որոշումներ են կայացվում։
«Ճիշտն ասած ոչ մի բանի չեմ հավատում, անկանխատեսելի որոշումներ են կայացնում։ Ոչ ուզում եմ վատաբանեմ, ոչ էլ գոհ եմ»,- ասաց նա։

«Գաղափար չունեմ, չեմ կարող ասել»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել