Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 20:25 06-11-2025

Լեհաստանը 7 մլն դոլար կծախսի Ռուսաստանի հետ սահմանի ամրապնդման համար

Լեհաստանն արդիականացնում է Ռուսաստանի հետ սահմանի պահպանության համակարգը. նախագծի համար հատկացվել է 7 միլիոն դոլար՝ հիմնականում Եվրամիության ֆինանսավորմամբ:

Այս մասին հաղորդել է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը։

«Նախագծի նպատակն է բարելավել սահմանապահ ծառայության հսկողության հնարավորությունները Ռուսաստանի Դաշնության հետ Եվրոպական միության արտաքին սահմանի վրա՝ ցանցային և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացման, անվտանգության բնագավառում նոր լուծումների ներդրման և աշխատակիցների համար շարժական լուծումների մշակման ուղիով»,- ասվում է հայտարարության մեջ։

Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 25 մլն 850 հազար զլոտի, որը կազմում է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար։ Այս գումարից ԵՄ-ն Սահմանների ինտեգրված կառավարման հիմնադրամի շրջանակներում կհատկացնի գրեթե 6,3 միլիոն դոլար կամ ընդհանուր գումարի 90%-ը։

«Նախագիծը թույլ կտա բարձրացնել սահմանային հսկողության համակարգերի արդյունավետությունն ու անվտանգությունը, կբարելավի ՏՏ ենթակառուցվածքների կայունությունը, կապահովի դաշտային ստորաբաժանումներում կառավարման ու կապի անընդհատականությունը, կբարձրացնի անվտանգության համակարգերի սպասարկման ու զարգացման համար պատասխանատու անձնակազմի որակավորումը», – նշվում է սահմանապահ ծառայության հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել