copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 15:00 06-11-2025

Գյումրիում մանդատներից հրաժարվողներ չկան, ավագանու կալանավորված անդամն էլ անգործունակ չի ճանաչվում

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի ավագանու կոմունիստական կուսակցությունից այս պահին մանդատից հրաժարվողներ չկան, իսկ կալանավորված ավագանու անդամի Տիգրան Ավագյանի մանդատը անգործունակ չի ճանաչվում։

«Տիգրան Ավագյանը կալանավայրում է, բայց մանդատ է ստացել, որովհետև օրենքը չի արգելում, որ մանդատ չտրամադրվի։ Հիմա ես չգիտեմ ինքը կհրաժարվի, թե ոչ։ Եթե հրաժարվեց, ուրեմն արդեն հաջորդ համարը կվերցնի մանդատը։ Ավագանու կալանավորված անդամը դատարանի վճիռով անգործունակ չի ճանաչվել, իսկ կալանքը խափանման միջոց է, որը ամեն պահի կարող է փոխվել»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է Գյումրիի թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը։

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիի թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում քննարկվել է Գյումրիի ավագանու «Կոմունիստական» խմբակցության երկու անդամների՝ Գևորգ Ղուկասյանի և Սեդրակ Սահակյանի՝ մանդատներից հրաժարվելու հարցը։ Նրանց մանդատները տրվել է ցուցակի հաջորդ համարներին։ Գևորգ Ղուկասյանինը` Սամսոն Էլբակյանին և Սեդրակ Սահակյանինը` Տիգրան Ավագյանին։

Նշենք, որ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը 2 ամսով կալանավորվել է։

Երկու ամսով կալանավորվել է նաև Տիգրան Ավագյանը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում