copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 09:31 04-11-2025

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է:


«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը՝ մաղթելով ազգընտիր Հայրապետին քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և հոգևոր անբեկանելի եռանդ՝ փոթորկահույզ ալեկոծություններով հայոց տապանը անվտանգ ու անվնաս առաջնորդելու դեպի Տիրոջ խոստացյալ նավահանգիստը։

Թող Ամենաբարին Աստված զորակից լինի Նորին Սրբությանը այս դժվարին ժամանակաշրջանում հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը՝ նորանոր աստվածաշնորհ արարումներով պայծառացնելով հայոց անդաստանը և առատացնելով մեր կյանքում Աստծո անհամար բարիքները, օրհնությունն ու շնորհները՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի շինություն մեր Հայրենիքի։

Եվ թող Բարձրյալն Իր ողորմությամբ անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ծաղկյալ՝ Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը»,-ասված է Մայր Աթոռի շնորհավորական ուղերձում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը