Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:00 02-11-2025

Սերժ Սարգսյանին ամենաառաջինը կհարցնեի՝ ինչո՞ւմ էր Նիկոլը ճիշտ, ինքն էլ սխալվեց. հարցում

Ի տարբերություն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիսներով հանդես չի գալիս կամ հարցազրույցներ չի տալիս։ Սակայն նա եզակի հարցազրույցով է հանդես գալու, որը կհրապարակվի նոյեմբերի 7-ին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչ հարց կտայիք Սերժ Սարգսյանին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոչ մի հարց չէր տա Սերժ Սարգսյանին, որոշներն էլ ասացին, որ կհարցնեին, թե ինչո՞ւ թույլ տվեց, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության:

«Սերժ Սարգսյանին ամենաառաջին հարցը՝ ինչո՞ւ էր Նիկոլը ճիշտ, և ինքը սխալվեց»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ «Ոչ մի հարց, նրան ինչու հարց տանք։ Մենք ներկա ղեկավարություն ունենք, կարելի ա նրան հարց տանք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց. «Կասեի՝ ինչի թողեցին գնացին, որ էկավ մեր վարչապետը հիմիկվա, այսինքն մեր չէ, ադրբեջանցիների վարչապետը։ Լավ էլ ղեկավար էր, ինչ էր արել Սերժը, սրա նման բռնում էր, կոխում էր ծակերը»։

«Կազինոներում Հայաստանը կրված մարդուն ինչ հարց տաս»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը