copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 15:30 01-11-2025

Հնդկաստանում տաճարում հրմշտոցի հետևանքով 9 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգի Սրիկակուլամ քաղաքի տաճարում նոյեմբերի 1-ի առավոտյան տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանի կառավարության պաշտոնյաներին։

Հավատացյալները հավաքվել էին Սրիկակուլամ քաղաքի Սրի Վենկատեշվարա Սվամի տաճարում՝ Էկադաշի օրը (խմբ. Հինդուական օրացույցում յուրաքանչյուր լուսնային ամսում կիսալուսնին և նորալուսնին հաջորդող 11-րդ օրը):

Նշվում է, որ շուրջ 25 հազար հավատացյալներ են հավաքվել տաճարում, որը կարող էր տեղավորել ընդամենը մոտ 2000 մարդու, ինչն էլ հանգեցրել է հրմշտոցի: Շրջանային պաշտոնյաներին հանձնարարվել է բժշկական օգնություն ցուցաբերել վիրավորներին։
Հաղորդվում է 18 վիրավորի մասին:

Կանցկացվի ողբերգական միջադեպի հետաքննություն:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում