Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 13:50 01-11-2025

Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը հրաժարվել է կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները և հայտնվել մեղադրյալի աթոռին։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։

Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, դատարանում պարտվել էր ՀՅԴ-ին։ Մանավորապես, Արման Բաբաջանյանը ելույթներից մեկում կուսակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»: Այս հայտարարությունից հետո ՀՅԴ-ն հայցադիմում է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ, որը բավարարվել է։ Դատարանի վճռով Արման Բաբաջանյանը պարտավոր էր հերքել և ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ վերջինիս հեղինակությունը վարկաբեկելու և արատավորելու, իր հրապարակային խոսքում կուսակցության հասցեին սուտ տեղեկություններ տարածելու և ահաբեկչության մեջ մեղադրելու համար, սակայն, ավելի քան երեք տարի վճիռը չի կատարել։

ՀՅԴ անդամները պարբերաբար բարձրաձայնել են՝ Բաբաջանյանի կողմից վճիռը չկատարելու հարցը, ավելին, մտահոգություն են հայտնել առ այն, որ Ա․Բաբաջանյանը 2021-ից մինչր օրս ոչ միայն խուսափել է կատարել Դաշնակցության մասով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, այլև շարունակում է իր զրպարտչական էությունն ու վարքը, այս անգամ անուններ հնչեցնելով և Դաշնակցությանը կապելով հոկտեմբերի 27-ի հետ։ Պարզվում է, սակայն, ՀՅԴ գործով վճիռը միակը չէ, որը Բաբաջանյանը չի կատարել։ Վերջինս հրաժարվել է կատարել նաև Խոսրով Հարությունյանի գործով վճիռը, որով ևս պարտավորվել է հերքել զրպարտությունը, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել։

Այժմ Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը չկատարելու համար։ Նրան մեղադրանք է՝ ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաբաջանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ։ Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան