copy image url
Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 00:04 31-10-2025

Մարիա Զախարովան խոսել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին

Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը երկրի ներքին գործն է, բայց ինչու ԵՄ-ի մասին այդպես չեն խոսում, այս մասին հայտարարել է Մարիա Զախարովան՝ խոսելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին, ում մեղադրում են նաև Ռուսաստանի հետ միութենական պետության օգտին արտահայտություններ անելու մեջ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ կարծում է, որ անհնար է զարմանք չարտահայտել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին դատողություններում ինչ-որ մեկը կարողացել է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր տեսնել:

Նրա խոսքով, նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների այն բազմաթիվ հայտարարությունների ֆոնին, թե Հայաստանը մտադիր է շարժվել ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ:

«Հետաքրքիր է, թե ինչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները։ Չէ որ ԵՄ-ին անդամակցելն ուղղակիորեն ենթադրում է ազգային ինքնիշխանության սահմանափակում՝ արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և շատ այլ ոլորտներում»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը