Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 19:57 28-10-2025

Դավիթը իր խաչը պատվով տարել է և տանելու է, հարցն այն է՝ ո՞վ է հաջորդը. Արմեն Աշոտյան

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձավ վերջին ամիսներին նկատվող քաղաքական հետապնդումներին՝ նշելով, որ իշխանությունը հերթական անգամ անցել է իրավական և բարոյական բոլոր սահմանները։ Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը այլևս ոչ թե անսպասելի, այլ ցավալիորեն կանխատեսելի է։

«Սենք ամեն անգամ, երբ սրիկայության, ապօրինության սահման է հատում, ամեն անգամ ասում ենք՝ վայ, էս ո՞նց եղավ, էդ ուրիշ մարդու հետ է լինում: Կհիշե՞ք քաղաքական հետապնդման մի դեպք, որ ձեզ մոտ զարմանք, զարհուրանք չառաջացնի էդ փաստը, օրինակ՝ Լիդիա Մանթաշյանին կալանավորելը, օրինակ՝ Կոչուբաևի հետ կապված պատմությունը, օրինակ՝ Սամվել Կարապետյանի»,– նշեց Աշոտյանը։

Նա ընդգծեց, որ իշխանությունը ցուցադրում է բացարձակ վերահսկողություն բոլոր մակարդակներում՝ իրավականից մինչև դատական, ինչը ձևավորել է ամբողջովին կախյալ և կոռումպացված համակարգ։

«Ամեն անգամ այս իշխանությունը ցույց է տալիս, որ ինչ ուզի, կանի։ Իրավական, վարչական, ռեպրեսիվ լծակը կկիրառի։ Դատական համակարգը մեր երկրում կոռումպացված է, քաղաքականացված է և կախյալ։ Ասում է՝ ո՞վ է ասում, սաղ աշխարհն է ասում, էն որ տենց անեկդոտ կա, չէ՞, սաղ աշխարհն է ասում»,– նշեց նա։

Աշոտյանի խոսքով՝ տեղի ունեցողը այլևս զարմանք չի առաջացնում, քանի որ հանրությունը սովորել է ապրել քաղաքական ճնշումների ու անարդարության մթնոլորտում։

«Սպասելի է այն, ինչ որ կատարվում է մեր երկրում։ Ստեղ ուրիշ հարց է՝ Դավիթը իր խաչը պատվով տարել է և տանելու է։ Ո՞վ է հաջորդը, իսկ ովքե՞ր են հաջորդները։ Իսկ սա ե՞րբ է պրծնելու, իսկ սա ո՞նց է պրծնելու՝ էս դժոխքը, որում ապրում է մեր երկիրը»,– եզրափակեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին