copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:57 28-10-2025

Խոսուն թվեր. ովքե՞ր են «տոն տալիս» Հայաստանի տնտեսությունում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչ կառուցվածք ու բովանդակություն ունի Հայաստանի տնտեսությունը, բավականին մեծ տեղեկություն է տալիս 1000 խոշոր հարկատուների ցանկը: Վերջին տվյալներով, այն է՝ առաջին ինն ամիսների կտրվածքով ամենաակնառու փոփոխություններից մեկն այն է, որ, ինչպես և սպասվում էր, առաջատարների եռյակ է վերադարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ վճարած 36,2 մլրդ դրամով: Հիշեցնենք, որ դեռ ապրիլին ընկերությունից տեղեկացրել էին, որ «տարեկան կտրվածքով, անկասկած, ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»։ Ըստ մասնագետների հաշվարկների, տարեվերջի արդյունքներով հարկատուների ցանկում ԶՊՄԿ-ի դիրքերն առավել բարձր են լինելու, ինչպես եղել է տարիներ շարունակ:

Տնտեսության կառուցվածքի առումով ամենաբնորոշիչ տվյալներից մեկն այն է, որ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է տեխնիկայի ներմուծմամբ, վաճառքով ու արտահանմամբ զբաղվող ընկերություն: Խոսքը «Մոբայլ սենթրի» մասին է: Այստեղ պետք է նշել, որ այս ոլորտի մեկ այլ կազմակերպություն՝ «Փրիթի ուեյը», նույնպես «վերևներում» է, մասնավորաբար՝ 14-րդ տեղում:

Հաջորդ ուշագրավ ցուցանիշը վերաբերում է բանկերին: Խոշոր հարկատուների առաջին հիսնյակում միանգամից 8 բանկ է: Համեմատության համար նշենք, որ ճիշտ այդքան էլ արտադրության ոլորտի ընկերություններն են: Ոչ պակաս հետաքրքիր է, որ հիսնյակում սննդի արտադրությամբ զբաղվող միայն երկու ընկերություն է՝ «Գրանդ Քենդին»՝ մոտ 6,5 մլրդ դրամ վճարած հարկով, և մսամթերքի ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» ընկերությունը՝ մոտ 5,8 մլրդ դրամով: Ի դեպ, նշենք, որ վերջինս կառուցել է նոր գործարան, որը համարվում է տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրը։ Ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ աշխատատեղերի թիվը հասցնել 1500-ի, իսկ աշխատակիցների միջին աշխատավարձը՝ մինչև 410 հազար դրամի։

Ինչ վերաբերում է «կոմունալ ծառայություններին», ապա «Գազպրոմ Արմենիան», ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այս տարի ևս 4-րդ տեղում է (այս տարվա առաջին կիսամյակում գլխավորում էր ցանկը), ՀԷՑ-ը ևս մնացել է նույն՝ 18-րդ հորիզոնականում, իսկ «Վեոլիա ջուրը» 45-րդն է (2024 թ. հունվար-սեպտեմբերին՝ 43): Ինչպես միշտ, լավագույն հիսնյակում են նաև կապի երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը» և «Տելեկոմ Արմենիան»: Ի դեպ, վերջին երկուսը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել են վճարած հարկերը, մասնավորաբար՝ «Յուքոմը» մոտ 1,1 մլրդ դրամով, «Տելեկոմ Արմենիան»՝ մոտ 1,6 մլրդ դրամով:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի