copy image url
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 18:21 27-10-2025

Ամուլսարից 2026-ին 4 տոննա ոսկի կարդյունահանվի՞. տնտեսագետի կարծիքը

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Հրայր Կամենդատյանը անդրադարձավ Հայաստանում 2026 թվականին հանքարդյունաբերության և արդյունաբերության ծավալների աճի կանխատեսումներին, որի մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Սկզբունքորեն, հետախուզված պաշարների և դրանց կիրառական ցուցանիշների հիման վրա կոնկրետ արդյունահանման ծավալներ նախապես կանխատեսելը դժվար է։ Հնարավոր է, որ պաշարները սխալ գնահատված լինեն, կամ հետախուզական միջոցառումների տվյալները ցույց տան ոչ ճշգրիտ պատկեր։ Այս պահին որևէ թիվ վստահելի չի»,- նշեց Կամենդատյանը։

Տնտեսագետն ընդգծեց, որ նոր ձեռնարկությունը, որը նախատեսվում է աշխատեցնել Ամուլսարում, դեռևս չի սկսել արդյունահանումը․

«Այն, հավանաբար, աշխատելու է 2026 թվականի 2-րդ եռամսյակում, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի առաջին վստահելի թվերը ստանալ։ Նախապես որևէ հայտարարություն անել՝ թե ոսկու կոնկրետ 4 տոննա արդյունահանում տեղի կունենա, այժմ միամիտ կլինի»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ նիստում նշել էր՝ Ամուլսարն ունի մեծ ազդեցություն տնտեսական աճի վրա.

«Մենք կանխատեսում ենք, որ 2026 թվականին արդյունահանվելու է մոտ 4 տոննա ոսկի։ Ամուլսարի ծրագրում նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 750 միլիոն ԱՄՆ դոլար, որից 250 միլիոնը նախատեսված է շինարարությունն ավարտին հասցնելու և հանքի շահագործումը սկսելու համար»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում