ԻնստաNews 8 ամիս առաջ - 18:00 26-10-2025

ԻՆՍՏԱ NEWS. Բազկամարտիկ Մարիամը` սպորտով զբաղվելու, դժվարությունների, հաղթանակի մասին

Այսօր ԻՆՍՏԱ NEWS հաղորդման հերթական թողարկման հյուրը բազկամարտիկ Մարիամն է՝ մի աղջիկ, որի ուժն ու հաստատակամությունը բառացիորեն կարող են լեռներ շարժել։

Նա ոչ միայն ԵՊԲՀ-ի ուսանողուհի է, այլև բազկամարտի աշխարհի չեմպիոն։ Բուլղարիայում կայացած աշխարհի առաջնությունում նա արժանացել է մարզաձևի ամենաբարձր տիտղոսին՝ Աշխարհի չեմպիոնի կոչմանը: Նա ապացուցեց, որ կարող ես միաժամանակ լինել և՛ նուրբ, և՛ անհավանական ուժեղ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։

Հաղորդման ընթացքում խոսել ենք նրա հաղթանակի ճանապարհի, սպորտում կնոջ տեղի, հաջողության և վախերի, ինչպես նաև նրա ամենօրյա պայքարի մասին՝ թե՛ իր, թե՛ լսարանի առջև։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված