copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 16:16 25-10-2025

Թբիլիսիում Չինաստանի քաղաքացիներ են ձերբակալվել անօրինական կերպով միջուկային նյութ ձեռք բերելու փորձի ժամանակ

Թբիլիսիում անվտանգության հատուկ նշանակության ջոկատը Չինաստանի երեք քաղաքացու է ձերբակալել ապօրինի կերպով երկու կիլոգրամ միջուկային նյութ՝ ուրան ձեռք բերելու փորձի ժամանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն։

Նշվում է, որ պետական անվտանգության ծառայության հակահետախուզության և հատուկ գործողությունների վարչությունների աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառման արդյունքում ձերբակալված հանցավոր խումբը ծրագրում էր Թբիլիսիում ռադիոակտիվ նյութի ապօրինի ձեռքբերումը 400 հազար ամերիկյան դոլարով, ապա դրա տեղափոխումը Չինաստան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքով։

Հանցավոր պլանի իրականացման նպատակով Չինաստանի մի քաղաքացի, որը գտնվել է Վրաստանի տարածքում՝ մուտքի ռեժիմը խախտելով, ներգրավել է ուրանով հետաքրքրվող փորձագետների և երկրի մասշտաբով սկսել է միջուկային նյութի ակտիվ որոնում։ Նշված գործունեությունն արտերկրից համակարգել են հանցավոր խմբի այլ անդամները։ Ապօրինի գործարքի մանրամասների շուրջ բանակցությունների գործընթացում ստացված օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում հնարավոր է դարձել պարզել մեղավոր անձանց ինքնությունը և նրանց ձերբակալել։

Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործի համաձայն՝ ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում