copy image url
Միտք Ներքին 8 ամիս առաջ - 11:45 24-10-2025

Մինչև վերջերս Եվրոպայում փաստաբանների նկատմամբ հետապնդումներով հայտնի էին Թուրքիան, Բելառուսը, Ռուսաստանը և Ադրբեջանը

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մինչև վերջերս Եվրոպայում փաստաբանների նկատմամբ հետապնդումներով հայտնի էին Թուրքիան, Բելառուսը, Ռուսաստանը (ժողովրդի մեջ հայտնի նաև` Ռըսաստան) և Ադրբեջանը: Ընդ որում` հետապնդման եղանականերն էլ միմյանց նման: Նման հակաժողովրդավարական ռեժիմներում փաստաբանները հետապնդվում են իշխանությունների ապօրինությունները հանրայնացնելու, ընդդիմադիր գործիչների իրավունքներն արդյունավետորեն պաշտպանելու ու մի խոսքով` իրենց գործը պատշաճ կատարու համար:

Թուրքիայում, օրինակ` փաստաբաններն առավել հաճախ մեղադրվում են ահաբեկչական կոչերի տարածման մեջ: Փաստաբան Էբրու Թիմթիքը հայտնի էր որպես մի շարք քաղաքական գործերով համարձակ ու արյդունավետ փաստաբան: Նրան մեղադրեցին «ահաբեկչական» հոդվածներով, բանտարկեցին: Երկարատև հացադուլից հետո նա մահացավ բանտում:

Բելառուսում ընդդիմադիր գործիչներ Վիկտոր Բաբարիկոյի և Սվետլանա Տիխանովսկայայի շտաբի իրավաբանական խորհրդատու Մաքսիմ Զնակին 2021թ. դատապարտեցին «Զանգվածային անկարգությունների կազմակերպման» և բռնության կոչերի մեղադրանքներով:

Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնու փաստաբաններ Վադիմ Կոբզևը, Ալեքսեյ Լիպցերը և Իգոր Սերգունը 2023թ. ձերբակալվել են և 2025-ին դատապարտվել «էքստրեմիստական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով: Արածներն էլ այն է եղել, որ որպես Նավալնու փաստաբաններ տեսակցությունների ընթացքում Նավալնու մեսիջներն են փոխանցել վերջինի մտերիմներին:

Ադրբեջան. Ինթիքամ Ալևի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է (Aliyev v. Azerbaijan), որ վերջինին տնտեսական բնույթի հանցագործություններ մեղսագրելը պայմանավորված է եղել իր իրավապաշտպան գործունեությամբ և եղել է կոնկրետ քաղաքական հետապնդում:

Armenia has just been added to the group chat»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել