Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 11:50 23-10-2025

Երեխաների արյան մեջ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի համակարգ կներդրվի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ադրադարձավ շաքարային դիաբետ ունեցող 10-18 տարեկան երեխաների մոտ գլյուկոզայի շարունակական մոնիթորինգին՝ նշելով, որ նոր համակարգ կներդրվի, իսկ համակարգում ներառնվելու են վերջին սերնդի սենսորներ։

«Մեր շահառուներն օրական 5-6 անգամ իրականացնում են արյան չափման գործընթաց, և երեխաների համար մատը ծակելը թե՛ հոգեբանական, թե՛ կազմակերպչական առումով բարդություններ է առաջացնում: Հաճախ նաև հրաժարվում են երեխաներն այդ չափումներն իրականացնելուց, ինչը հանգեցնում է նաև ինսուլինի ոչ ճիշտ դեղաչափերով ապահովելուն: Այս նորագույն սարքերը հնարավորություն կտան կանխատեսել շոկերը և ճշգրտորեն կառավարել ինսուլինի քանակը ու դեղամիջոցը հատկացնել ճշգրիտ չափաքանակով»,- ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ չափիչ սարքերը կլինեն թվային, տվյալները կհավաքագրվեն հեռավար ձևաչափով: Երեխաների արյան մեջ գլյուկոզայի չափի վերաբերյալ տվյալներին հասանելիություն կունենան բժիշկը, ծնողը, անհրաժեշտության դեպքում՝ դաստիարակն ու ուսուցիչը:

Նախագիծը ստացավ ՀՀ կառավարության դրական եզրակացությունը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի