copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:25 22-10-2025

Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր

Ֆասթ Բանկն ուսանողներին տրամադրում է անվճար Visa Gold ԱկնՔարտեր առանց տարեկան սպասարկման վճարի։

Visa Gold ԱկնՔարտի յուրահատուկ դիզայնը ոչ միայն ընդգծում է քարտապանի անհատականությունը, այլև տրամադրում է մի շարք առավելություններ՝ կինոթատրոնի տոմսերի զեղչեր, քեշբեքի հնարավորություն, ինաչպես նաև հայտնի առցանց կրթական հարթակների դասընթացներից շահավետ օգտվելու հնարավորություն։

Ֆասթ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն ձեռք բերել KinoPark-ի տոմսերը 15% զեղչով Yerevan Mall բջջային հավելվածի միջոցով։ Ճանապարհորդելիս Booking.com կայքով ամրագրումներ կատարելու դեպքում Visa Gold-ի քարտապանները կստանան մինչև 7% քեշբեք։

Հավելենք նաև, որ ԱկնՔարտի առաջարկները և զեղչերը տարբեր բրենդների կողմից մշտապես թարմացվում են։

Ի դեպ, Visa Gold ԱկնՔարտը լայն հնարավորություններ է ընձեռում նաև առցանց կրթական միջազգային հարթակներում, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն դասընթացներ ձեռք բերել շահավետ պայմաններով։ Այդ առաջարկներին և ակցիաներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Visa Gold ԱկնՔարտը գործում է 4 արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։ ԱկնՔարտը տրամադրվում է 5 տարի ժամկետով։ Ինչպես Ֆասթ Բանկի բոլոր հաշիվները, այնպես էլ ուսանողների համար առաջարկվող Visa Gold ԱկնՔարտը խնայողական է՝ դրական մնացորդի վրա տարեկան մինչև 5% տոկոսադրույքով։

Ուսանողները կարող են ԱկնՔարտը պատվիրել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերից։ Ուսանողներին անհրաժեշտ է մոտենալ Բանկ իրենց ուսանողական քարտերով։ Քարտի առաքումը Երևանի տարածքում անվճար է։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել