copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:20 22-10-2025

Տեր Արամին փոխարինող քահանային անիծել է, ընկել, ոտքը կոտրել․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Մայր Աթոռը երեկ կարգալույծ հռչակեց մատնիչ Տ․ Արամ քահանա Ասատրյանին: Դրա համար հիմք էին ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին եւ ծառայակից եկեղեցականներին:

Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին միտումնավոր չի նշել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները` շրջանցելով այդ եւ դրանով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց։ Տ․ Արամն Օհանավան համայնքում գտնվող Հովհաննավանք եկեղեցու հոգեւոր հովիվն էր։ Մեզ պատմեցին, որ վերջին օրերին թերեւս իմանալով Եկեղեցու մտադրությունների մասին, իշխանության ֆանատները եկեղեցի են այցելել եւ փորձել են սադրել Տեր Արամին փոխարինող նշանակված Տեր Մանուկին։ Կանանցից մեկը ընդհուպ անեծքներ է տեղացել՝ ասելով, որ եթե իրենց քահանային կարգալույծ անեն, տանելու է՝ իր տանը թոռներին պսակի։ Բայց փոխարինող քահանային անիծելուց հետո տունդարձի ճանապարհին այդ կինն ընկել է` ոտքը կոտրել եւ վիրահատության ենթարկվել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին