Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 21:33 21-10-2025

Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են մարզպետարանի պաշտոնյաներին «չհնազանդվելու» համար

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ազատել է աշխատանքից՝ «վստահությունը կորցնելու հիմքով», քանի որ չի դրսևորել քաղաքական զսպվածություն:

Այս մասին գորում է hetq.am-ը:

Լիլիթ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր անունը մրոտել են՝ հին հաշիվները մաքրելու համար, քանի որ չի հնազանդվել ո՛չ Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին, ո՛չ էլ մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանին:

«Իմ ամբողջ կյանքում քաղաքականությամբ չեմ զբաղվել, դրա մեջ չեմ եղել: Ինձ համար մանկավարժությունը եղել է թիվ մեկ առաքելությունը: Քաղաքական զսպվածություն չդրսևորել պիտակով ուզեցին մրոտել իմ անունը: Տարբեր բաներ փորձեցին, չստացվեց, վերջում որոշեցին ինձ ներքաշել իբր քաղաքականության մեջ»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը:

Լ. Պետրոսյանը պատմեց, որ 2021թ. փետրվարի 1-ից է ստանձնել Վաղարշապատի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնի համար հայտ է ներկայացրել 8 անձ, սակայն 2-ը ծրագիր չներկայացնելու պատճառով դուրս են մնացել մրցակցությունից: Թեկնածուներից մեկը եղել է այդ ժամանակ Արմավիրի փոխմարզպետ Արգիշտի Մեխակյանի քեռակինը: Արդյունքում տնօրեն է ընտրվել Լ. Պետրոսյանը, և նրա նկատմամբ սկսվել են տարատեսակ ճնշումներ:

2025թ. մարտին փոխտնօրեններից մեկը, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել և տեղափոխվել է իր բնակավայրի դպրոց՝ աշխատելու: Դրանից հետո Լիլիթ Պետրոսյանը մանկավարժների հետ խորհրդակցություն է անցկացրել և ներկայացրել է փոխտնօրենի թեկնածուի անունը՝ հաշվի առնելով աշխատանքային փորձառությունը, օլիմպիադաներում արձանագրած ցուցանիշները, կառավարման, կազմակերպչական ձիրքը և այլն:

«Չնայած դպրոցի տնօրենը պիտի նշանակի փոխտնօրենին, բայց հին ավանդույթներով դրվածքն այնպես է, որ մարզպետարանը պետք է հավանությունը տա: Զանգել եմ մեր վարչության պետին, ասել եմ, որ հաստիքը թափուր է, կարող եմ գալ, ներկայացնել թեկնածուին: 10 րոպե հետո վարչության պետը հետ է զանգում, թե՝ մարզպետ Արգիշտի Մեխակյանն ունի իր նախընտրած թեկնածուն, պետք է համբերեմ և ոչինչ չանեմ»,- ասում է Լիլիթ Պետրոսյանը:

Մոտ երեք շաբաթ անցնելուց հետո տնօրեն Պետրոսյանը դարձյալ զանգում է վարչության պետ Սոնյա Պետրոսյանին, որ հետաքրքրվի, թե ինչ եղավ փոխտնօրենի հարցը, և տեղեկանա՝ ով է «գաղտնի» թեկնածուն:
Լիլիթ Պետրոսյանն ասում է, որ արդեն իրեն շշուկներ էին հասել, որ մարզպետի նախընտրած թեկնածուն Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ, փաստաբան Էդվարդ Ափոյանի կինն է: Վերջինս թիվ 1 դպրոցում աշխատում է որպես ուսուցչի օգնական: Իսկ Ափոյանը Արգիշտի Մեխակյանի ընկերն է: Մարզպետարանից Լ. Պետրոսյանին ևս հաստատել են, որ մարզպետի նախընտրած թեկնածուն նա է:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել