copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:45 21-10-2025

Փաշինյանը դատում է սրբազաններին, կաթոլիկները՝ աչք փակում․ Սուրբ Աթոռ այցի հակառակ կողմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում սրբազանների է ձերբակալում, Հայաստանից դուրս՝ սրաբադասման արողությունների մասնակցում։ Հոկտեմբերի 19-ին նա Վատիկանում Հռոմի պապի ընդունելությանն արժանացավ։ Վերջինիս հետ քննարկել են տարածաշրջանային հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, հումանիտար խնդիրներ։ Սակայն տեղեկատվություն չկա՝ քննարկվե՞լ է Հայ առաքելական եկեղեցու շուրջ տիրող իրավիճակը, թե՞ ոչ։

Օրեր առաջ էլ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի պատվիրակ Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանն էր այցելել Երևան։ Հանրությունը հույսեր էր փայփայում, որ այս այցից հետո, հնարավոր է՝ հայ հոգևորականների նկատմամբ Փաշինյանի կողմից իրականացվող արշավը դադարի։

Կրոնագետ Վարդան Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ միթե՞ Կաթոլիկ եկեղեցին չի նկատում՝ ինչ է կատարվում Հայաստանում, հնարավո՞ր է, այնուամենայնիվ, կուլիսային զրույցներ տեղի են ունենում, ասաց․

«Ինչ էլ լինի, եկեղեցին պահպանողական կառույց է, և նրանում էդպիսի արագ պրոցեսներ չեն կարող ընթանալ։ Ես չեմ կարող ասել, թե այդ պրոցեսների մեջ որքանով կապ ունի Հայաստանի իշխանությունը, բայց, այնուամենայնիվ, այդպիսի արագ պրոցեսներ եկեղեցու ներսում ընթանալ չեն կարող։ Ինքը՝ գործընթացը, բավական լուրջ ներքին խզումներ է ենթադրում երկրում»։



Կրոնագետը նշեց, որ եղել են ժամանակներ, երբ կաթոլիկներն ուզել են սերտ հարաբերություններ ունենալ Հայ առաքելական եկեղեցու հետ, ավելին՝ ձգտել են, որ Հայ առաքելական եկեղեցին միավորվի կաթոլիկ եկեղեցու հետ։

«Էդ խնդիրները բավական խորացված են եղել Գարեգին Առաջինի ժամանակ, բայց մեր եկեղեցին այդպիսի միաձուլման չի գնացել որևէ Կաթողիկոսի ժամանակ»,- մանարամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդպիսի միաձուլման փորձ հիմա արվում է Ուկարինայում։

«Այնտեղ ևս ուղղափառ եկեղեցին հարվածի տակ է ընկել, կեղեքվել է, հոգևորակնները նստած են բանտում, տեղի է ունեցել եկեղեցու կտրուկ շրջադարձ»,- ասաց նա։

Շարունակելով Հայ Եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու մերձեցման թեման, կրոնագետը նշեց, որ մեզանում կաթոլիկ եկեղեցին ևս ունի ինչ-որ դերակատարություն, բայց դա պասիվ դերակատարություն էր շատ երկար ժամանակ։

«Հնարավոր է՝ հիմա ակտիվացել են՝ ելնելով նրանից, որ այսպիսի հարաբերական իրավիճակ է ստեղծվել։ Ես չեմ գնահատում դա որպես դրական, որովհետև Էջմիածնի միակ և եզակի իրականացնելի քաղաքականությունը հայոց ինքնության պաշտպանությունն է մինչև վերջ»,- եզրափակեց Վարդան Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից