copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 17:00 18-10-2025

Արհեստական խցանումներ, անվճար բենզին. ՔՊ֊ն փորձում է խափանել «Մեր ձևով» շարժման հանրահավաքը. «Փաստ»

«Փաստը« գրում է. «Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին նախատեսված է «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից կազմակերպվող արդարադատության պահանջով հանրահավաքը Ազատության հրապարակում։ Սակայն վերջին ժամերին ակնհայտ է դառնում, որ իշխանական շրջանակները փորձում են տարբեր եղանակներով խոչընդոտել այդ հավաքի բնականոն անցկացումը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ-ական կառույցների միջոցով մայրաքաղաքում ստեղծվում են արհեստական խցանումներ։ Օրինակ` ՔՊ֊ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ասոցացվող բենզալցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիա է իրականացվում, ինչի հետևանքով արհեստական հերթեր են ստեղծվել, պարալիզացվել է երթևեկությունը դեպի կենտրոն։

Բացի երթևեկության խոչընդոտներից, իշխանությունները, ըստ տարբեր աղբյուրների, ներքին հրահանգներ են տվել պետական կառույցների, բանկերի, ՀԷՑ֊ի և այլ կառույցների աշխատակիցներին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո չմասնակցել հավաքին։ Չեն բացառվում նաև ուժային կառույցների միջամտությունները՝ «անվտանգության նկատառումներով» փողոցների ժամանակավոր փակման ձևով։

Չնայած իշխանական փորձերին՝ սոցիալական ցանցերում շարունակվում են հավաքին մասնակցելու կոչերը։ Տասնյակ հանրային ու քաղաքական գործիչներ միանում են ֆլեշմոբին՝ ընդգծելով, որ սա ժողովրդի արդարության պահանջն է, որը չի կարելի խոչընդոտել որևէ վարչական կամ քաղաքական ճնշմամբ»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել