copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 08:07 18-10-2025

Ավանեսյանին ասել են «հանգիստ տեղդ նստի». Զեյնալյանը մրցակիցներ չունի․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նոր մրցույթ է նշանակվել՝ նոյեմբերի 14-ին, առաջադրումների փուլն ավարտվել է
Այս անգամ, ի տարբերություն նախորդի, 1 թեկնածու է հայտ ներկայացրել՝ տնօրենի ԺՊ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը գարնանից ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն է, իսկ սեպտեմբերին նշանակված մրցույթին չանցավ։

Այն ժամանակ նա մրցակիցներ ուներ, գլխավորը առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանն էր, որին, ըստ լուրերի, աջակցում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, եւ հենց այդ պատճառով էլ 0.11 միավոր պակաս գնահատեցին, որ Նարեկ Զեյնալյանը կտրվի քննությունից։

Հիմա Զեյնալյանը մրցակիցներ չունի, ինչից կարելի է եզրակացնել, որ Ավանեսյանին ասել են՝ «հանգիստ նստի տեղդ»․ Փաշինյանի «հորդորով» մանդատից հրաժարված Զեյնալյանը քաղաքական որոշման արդյունքում պետք է ԲԿ տնօրեն դառնա։

Հիշեցնենք, որ Զեյնալյանը մանդատից հրաժարվեց մոտ 1 տարի առաջ` Արգիշտի Քյարամյանի հետ լսումներում լեզվակռվից հետո, երբ նյարդայնացած «շեֆը» միանգամից մի մեծ խմբի ազատեց պաշտոններից ու մանդատները վերցրեց ձեռքներից:

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արման Հովակիմյանին մարտին հեռացրին պաշտոնից, եւ որպես պատճառ՝ նշվում էին պացիենտների, այսպես կոչված, «նվիրատվությունները», որոնք բացահայտել էր ՊՎԾ-ն։ Եվ Նարեկ Զեյնալյանը նշանակվեց ԺՊ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին