copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 23:52 17-10-2025

Հրեշը մտնում է եկեղեցու դեմ հարձակման վերջին փուլ. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

Հրեշը մտնում է եկեղեցու դեմ հարձակման վերջին փուլ, որի ժամանակ մենք ականատես կլինենք թաթար - մոնղոլական կամ սելջուկ-թուրքական արշավանքների մերօրյա տեսարանների ընդդեմ հայ ազգի հոգևոր սրբություններ։

Ես էլ չեմ փորձի ազգային արժանապատվության, քրիստոնեական հավատարմության կամ Մայր Աթոռին պաշտպան լինելու մասին որևէ խոսք ուղղել մարդկանց, հանրությանը։

Հասկացողն ու ազգային բարոյականություն ունեցողը առանց այդ խոսքի էլի կգա Եկեղեցուն պաշտպանելու, իսկ չեկողները հերթական անգամ հազար ու մի պատճառ կգտնեն չգալու' տուն պահելուց մինչև աշխատանք չկորցնելը կամ աշնանային բերքահավաքից մինչև փորլուծություն։

Աստված թող ների նրանց հոգիներն ու նրանց զավակներին զերծ պահի սարսափելի տառապանքներից, ովքեր օրհասական պահին միայնակ կթողնեն Մայր Եկեղեցուն ներքին թշնամու դիմաց։ Գուցե ների... Գուցե
Աստված թող ների նաև այն ոստիկաններին ու ԱԱԾ դիմակավորներին, ովքեր կկատարեն հրամանը և կհարձակվեն Մայր Աթոռի վրա, կփորձեն բռնություն գործադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի վրա։

Չմոռանաք ձեր հանցանքների պատճառով ձեր վաղվա տառապյալ զավակների ու ծնողների մասին։ Պատմության մեջ բազում դեպքեր կան, որ Եկեղեցու և Վեհափառի վրա ձեռք բարձրացրած մարդկանց զավակները հոգին ավանդել են իրենց ծնողների գրկի մեջ' մեծ տառապանքով։
Աստծո գործերը անքննելի են։ Չմոռանաք։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել